Բակո սահակյանը և Հայկ Գրիգորյանը քննարկել են հայկական երկու պետությունների իրավապահ կառույցների փոխգործակցության հարցեր

Բակո սահակյանը և Հայկ Գրիգորյանը քննարկել են հայկական երկու պետությունների իրավապահ կառույցների փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակությանն առնչվող տարբեր հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում