«Ժամանակ». Ալեն Սիմոնյանի որակումը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել

«Ժամանակ». Ալեն Սիմոնյանի որակումը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռուսական վերնախավում չափազանց մեծ դժգոհության տեղիք է տվել:

Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Հիմա ռուսական կողմը ոչ պաշտոնական խողովակներով հարց է բարձրացնում, թե ինչպես կարող է ՌԴ վարչապետին «անտակտ» որակող մարդը նման պաշտոն զբաղեցնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ընդամենը փորձ էր այս ճգնաժամը ինչ-որ կերպ հաղթահարելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում