«Հրապարակ». Պատգամավորը իր կնոջ մասին հարցերին չի պատասխանում

«Հրապարակ». Պատգամավորը իր կնոջ մասին հարցերին չի պատասխանում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, որոշ տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում՝ որպես խմբագիր։

Անի Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում։ Սիսակ Գաբրիելյանից երեկ փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, սակայն նա ասաց, թե ճիշտ չէ, որ կնոջ մասին հարցերին ինքը պատասխանի։ Ասաց նաեւ, որ կինը լավ լրագրող է, եւ եթե մրցույթ լինի, ու կինն էլ որոշի մասնակցել, ինքը դրանում խնդիր չի տեսնի: Դուք չե՞ք միջամտի։ «Հաստատ՝ ոչ»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում