Իրանի նավթի նախարարը մատնանշում է ՕՊԷՔ-ի փլուզումը

Իրանի նավթի նախարարը մատնանշում է ՕՊԷՔ-ի փլուզումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ՕՊԷՔ-ի երկրների կողմից ցանկացած սպառնալիքի՝ հավելելով, որ դրանցից մի քանիսի միակողմանի գործողությունները կարող են հանգեցնել կազմակերպության փլուզման:

Նախարարը, ամփոփելով ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոյի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքնեը, նշել է, որ ՕՊԷՔ-ը կարող «փլուզվել», եթե կազմակերպության առանձին երկրներ «միակողմանի գործողություններ» ձեռնարկեն Իրանի դեմ:

Reuters-ը գործակալության փոխանցմամբ՝ այդ խոսքերը վերաբերում են նախևառաջ Սաուդյան Արաբիային: Էր Ռիադը ողջունել է Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներից մի քանի երկրների համար բացառությունների գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը ևխոստացել է մայիսին ավելացնել նավթի արդյունահանումը բոլոր գնորդների պահանջմունքը բավարարելու համար: Ինչպես հայտնել էShana գործակալությունը, Զանգանեն խոստացել է պատասխանել ՕՊԷՔ-ի բոլոր այն երկրներին, որոնք կսպառնան Թեհրանին: «Իրանն ՕՊԷՔ-ի անդամ է հանդիսանում՝ ելնելով միայն իր շահերից: Եթե ՕՊԷՔ-ի առանձին անդամներ ցանկանում են սպառնալ կամ վախեցնել Իրանին, ապա Իսլամական Հանրապետությունը ձեռնպահ չի մնա նրանց պատասխանելուց»,- ասել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում