Ավտովթարի հետևանքով երկու զինծառայող է մահացել

Ավտովթարի հետևանքով երկու զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, Shamshyan.com: Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական ճանապարհի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած «Toyota Vitz» մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած «КамАЗ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Մահացածները հարազատ եղբայրներ են, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում