Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ժամանակին

Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ժամանակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ վթար էր տեղի ունեցել, թռիչքներն ու վայրէջքները մայիսի 6-ին իրականացվել են առանց ուշացումների: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 6-ին «Շերեմետևո» օդանավակայանից վերջին ինքնաթիռը «Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել ժամը առավոտյան 05:55-ին: «Դեպի Մոսկվայի օդանավակայան այսօր վերջին թռիչքն իրականացվել է 07:40-ին: Բոլոր չվերթներն իրականացվել են ժամանակին»,– նշեց նա:

«Շերեմետևո» օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ չվերթվերն իրականացվում են չվացուցակի համաձայն, սակայն կան որոշակի ուշացումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում