«Ժողովուրդ». Էնֆիաջյանը «վիրավորվում» է իրեն անունով դիմելուց

«Ժողովուրդ». Էնֆիաջյանը «վիրավորվում» է իրեն անունով դիմելուց

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը Ազգային Ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո շատ կտրուկ փոխել է խմբակցության անդամների նկատմամբ վերաբերմունքը: Վ. Էնֆիաջյանի հետ շփումն անգամ իր խմբակցության պատգամավորների հետ շատ է դժվարացել, քանի որ նա շատ քմահաճորեն է ընդունում այն մարդկանց, որոնք ցանկանում են իր հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկում ունենալ: Էնֆիաջյանը խմբակցություն է ներկայանում այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է այնտեղ լինում:

Վերջինիս դիմավորում ու ճանապարհում է` այդքանով խմբակցության անդամների հետ իր շփումը համարելով ավարտված: Էնֆիաջյանն իր ամենամտերիմ ընկերների հետ շփումներում, երբ իրեն անունով են դիմել, ցույց է տվել, որ «վիրավորվում» է, ու պետք է իրեն դիմեն միայն ազգանունով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Էնֆիաջյանը հերքել է այս տեղեկությունները՝ որակելով սուտ եւ անհեթեթություն»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում