Լևոն Մնացականյանն ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ

Լևոն Մնացականյանն ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի´ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերևս ամենանշանակալի տոնն է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին:

Մայիսի 9-ի խորհրդանիշը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ և պաշտպանության բանակի կազմավորմամբ:

Այսօր նաև հարգանքի և երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին:

Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակենր՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման:

Սիրելի´ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում