ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան

ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահն է ժամանելու, նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,– ասաց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այդ ամենի շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում