Պոմպեոն չեղարկել է Մոսկվա այցը

Պոմպեոն չեղարկել է Մոսկվա այցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ,  Panorama.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել իր այցը Մոսկվա, հաղորդում է Gazeta-ն:
Գործակալության տվյալներով, Պոմպեոն չի ժամանի Մոսկվա այսօր՝ մայիսի 13-ին:

Սակայն նա մայիսի 14-ին կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Պոմպեոյի այցը պետք է լիներ մայիսի 12-ից մինչև մայիսի 14-ը: Մասնավորապես, մայիսի 13-ին Պետդեպի ղեկավարը նախատեսում էր Մոսկվայում հանդիպել ամերիկյան դեսպանության անձնակազմի, բիզնես էլիտայի ու ուսանողների հետ:

Բացի այդ, նա բանակցություններ պետք է վարեր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Պետդեպարտամենտի ղեկավարը մտադիր էր հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում