Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն մայիսի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում