AM | RU
USD
EUR
RUB

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստը մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում:

Դատարանի բակում շարունակվում են ակցիաները, սակայն և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք դեռևս շատ քիչ թիվ են կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանի դիմաց ոստիկանական ուժերը հսկում են կարգուկանոնը: Դատական նիստի ժամանակ շարունակվելու է քննվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը:

Ակնկալվում է, որ մայիսի 16-ի նիստին կարող են ներկա լինել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել, իսկ այն քննարկելու համար նրանց ներկայությունը դատական նիստին պարտադիր է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մայիսի 15-ի նիստի ընթացքում դատարանին խնդրեցին պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի ներկա և նախկին նախագահները կարողանան մայիսի 17-ի նիստին ներկա լինել, սակայն դատավորն ավելի նպատակահարմար գտավ, որպեսզի նրանք ներկա լինեն մայիսի 16-ի նիստին, քանի որ դատարանին գոնե մեկ օր պետք է դատական ակտ կազմելու համար, իսկ մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Դատավորը նաև նկատեց, որ մայիսի 19-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, ուստի նպատակահարմար է, որպեսզի Արցախի ներկա և նախկին նախագահները ներկա լինեն մայիսի 16-ի նիստին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ կփորձեն պարզել՝ կկարողանա՞ն Արցախի ներկա և նախկին նախագահները ներկա լինել մայիսի 16-ի դատական նիստին, թե՞ ոչ: Քոչարյանի պաշտպանները խոստացան մայիսի 16-ի առավոտյան դատարանին տեղյակ պահել:

Լրահոս
«Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan