AM | RU
USD
EUR
RUB

ՄԻՊ. Ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու փորձերից

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.

«Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակացության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից»։

Լրահոս
Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու... Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan