Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկման պայմանագրերի հարցում ՊԵԿ մասնագետների կողմից ուղղորդումների լուրերին

Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկման պայմանագրերի հարցում ՊԵԿ մասնագետների կողմից ուղղորդումների լուրերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արձագանքել է շրջանառվող լուրերին այն մասին, թե երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Անանյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ն ուղղորդելու որևէ իրավասություն չունի: «Խնդրում եմ այդ տեղեկատվությունը փոխանցեք մեզ, եւ եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա, ապա ուղղորդողները խիստ կպատժվեն:Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի»,-հավելեց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում