Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին

Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Pnaorma.am: Ուկրաինայի Գերագույն ռադան ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օր է նշանակել մայիսի 20-ը։ Համապատասխան որոշումը կայացվել է այսօր, որին կողմ է եղել 315 պատգամավոր։ Այս մասին գրում է euronews-ը։

«Այսպիսով, երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 10-ին»,-հայտարարել է Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին երդմնակալության անցկացման ցանկություն էր հայտնել Զելենսկին, ով ֆեյսբուքում գրառում էր արել ու նշել, որ այն թույլ կտա խուսափել «իշխանական վակումից»։

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն պնդում էր, որ Զելենսկին շտապեցնում է խորհրդարանի անդամներին, որպեսզի հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան ու նշանակել արտահերթ ընտրություններ: Եթե Զելենսկին պաշտոնը ստանձներ մայիսի 27-ից հետո, նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում: Իսկ Գերագույն Ռադայի լիազորություններն ավարտվում են նոյեմբերի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում