Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր, որտեղ ընթանում է Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։

Նրանց դատարանի դահլիճում ներկաները դիմավորեցին ծափահարություններով։ Սահակյանն ու Ղուկասյանը գրկախառնվեցին Քոչարյանի հետ։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահները անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ընթերցեց երաշխավորությունը, իսկ դատավորը նրանց տեղյակ պահեց իրենց իրավունքներին ու պարտականություններին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում