AM | RU
USD
EUR
RUB

Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, այն բանից հետո, երբ Արցախի նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ ինքը քննությունից փախչող չէ և իր համար վիրավորական է, որ դատախազությունն իրեն վերաբերում է որպես քննությունից փախչողի։

«Շատ վիրավորական է, երբ իմ նման կենսագրություն ունեցող մարդուն դատախազությունը համարում է փախչող։ Իրենք ո՞ւր էին։ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, քննությունի՞ց պետք է փախչեմ։ Ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Որ փախնող լինեի՝ այստեղ չէի լինի»,- հայտարարեց Քոչարյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը միջամտեց և հորդորեց Քոչարյանին «զուսպ ու կոռեկտ հայտարարություններ» անել։

«Հարգելի՛ դատարան, իմ համար վիրավորական է, որ որևէ մեկն ինձ ասում է, թե կարող եմ փախչել։ Թշնամին մեջքս չի տեսել։ Ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են։ Ինձ, հասկանո՞ւմ եք։ Ես փախչողը չեմ և ոչ էլ՝ որևէ վկայի վրա ազդող։ Իմ արժանապատվությունն ինձ թույլ չի տա», - հայտարարեց Քոչարյանը։

Այնուհետև՝ մատնացույց անելով դահլիճում նստած Արցախի նախագահներին, ավելացրեց.

«Այս մարդիկ իմ հետ ճանապարհ են անցել, ինձ համար վիրավորական է, որ իրենք այստեղ են»։

Լրահոս
«Փաստ». Դժգոհությունները գնալով շատանում են «Ժամանակ». Ինչ է կարգադրել Ռոզա Ծառուկյանը Իվետա Տոնոյանին «Ժամանակ». ՍԴ-ում քննարկում են Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը «Փաստ». Հանձնարարվել է չբացակայել քաղաքից «Հրապարակ». Արդարդատության նախարարի առաջին գործը փոխնախարարին գործից ազատելն է եղել «Ժողովուրդ». ՊՆ-ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել «Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել «Փաստ». Սահմանադրության փոփոխությունների նպատակով անցկացվելիք հանրաքվեի հարցը կբերվի հանրային օրակարգ «Հրապարակ». Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գրիգորյանի և Ամիրյանի գործով դատական նիստը Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան Իրանում երկրշարժ է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ «Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել «Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է «Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն «Հրապարակ». Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանք­ների 0,25 տոկոսի գանձումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 23 Կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները Չավուշօղլուն հայտնել է պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի հակահարվածի մասին Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan