Դատական նիստը շարունակվում է դռնփակ

Դատական նիստը շարունակվում է դռնփակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Դատական նիստի ընթացքում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանը դատարանին տեղեկացրեց, որ իր կողմից հրապարակվելիք տեղեկությունները պետական գաղտնիք են պարունակում։

Դատավոր Դավիթ Գրիգորյանն առաջարկեց՝ պաշտպանները կարող են միջնորդություն ներկայացնել դատական նիստի մի հատված դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Միջնորդությունը ներկայացվեց, դատավորն այն բավարարեց, ինչից հետո դատարանի դահլիճից դուրս եկան Արցախի ներկա ու նախկին նախագահները, լրագրողներն ու քաղաքացիները։

Այս պահին դատական նիստն ընթանում է միայն դատավարական կողմերի մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում