Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցել են

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցել են

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Իշխանության ու ընդդիմության պայքարը սկսվել է հունվարից: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում երկու կողմերի միջև հանդիպման մասին հայտարարվել է հինգշաբթի օրը: Այդ տեղեկությունները հաստատել է ՄԱԿ-ում Ժնևում Վենեսուելայի դեսպանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում