Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը պատրաստ է

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոյին և նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ Մեծ Բրիտանիայում հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դուստեր՝ Յուլայի, թունավրման գործի հետ կապված: Այս մասին սենատում հայտարարվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Անդրե Թոմփսոնը:

«Ազատություն» ռադիոկայանի տվյալով՝ նոր պատժամիջոցները կարող են ընդգրկել դեպի Ռուսաստան ամերիկյան ապրանքների արտահանման արգելք, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում, պետական ընկերությունների կողմից օդային փոխադրումների արգելք:

Սկրիպալի թունավորման պատճառով պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է Ռուսաստանին զենքի, երկակի օգտագործման ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքի արգելքներ: Այն ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսին:

Լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին Միացյալ Նահանգները Ռուսաստանին հայտնել էր փետրվարին:

Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան թունավորվել են Սալիսբերիում 2018 թ. մարտի 4-ին՝ «Նվիչկ», նյութի միջոցով, որը մշակվել է Խորհրդային Միությունում: Ըստ Լոնդոնի, Կրեմլը և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է պատասխանատու այդ դեպքի համար: Մոսկվան հերքում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում