Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել

Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ՀՀ վարչական դատարանն այսօր բավարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վարչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։

Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը։

Բացի այդ, ըստ դատարանի որոշման, հօգուտ Վաչագան Ղազարյանի հանձնաժողովից պետք է բռնագանձել 4000 դրամ՝ որպես դատական ծախս։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վաչագան Ղազարյանի պաշտպանական խումբը ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայց էր ներկայացրել։

Ըստ դրա, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանն Aysor.am-ին ասել էր, որ իրենք օրենք չեն խախտել և գործել են օրենքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում