Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները

Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում շտապեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնում է «Интерфакс»-ը:

«Մենք չենք շտապեցնելու այդ գործընթացը, բայց չենք էլ դանդաղեցնելու, քանի որ հակամարտությունը կա, և ես չեմ կարծում, որ այն մոռացության է մատնված», – ասել է Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը զգայուն է:

Նա նշել է՝ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում