Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ТАСС-ը:

«Հիմա ես լինելու եմ Նուլ-Սուլթանում՝ Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստում, այնուհետև՝ հունիսին` Պետերբուրգում», – ասել է Փաշինյանը՝ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ, իհարկե, շփում լինելու է»,- ընդգծել է նա։

ՀՀ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «նորմալ զարգանում են».

«Ես գոհ եմ մեր հարաբերություններից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում