Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է

Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հայտարարել է, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է, եթե նա մասնակցի Ադրբեջանում տեղի ունենալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչի հանդիպմանը։

«Մեր կառավարական մարմիններն ՈՒԵՖԱ-ին երաշխավորել են. ոչ մի խնդիր անվտանգության ապահովման հետ չի լինելու: Դեռ մինչև «Արսենալի» եզրափակչում հայտնվելը մենք հայտ էինք ստացել ՈՒԵՖԱ-ից երաշխավորության վերաբերյալ:

Մեր իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում ապահովելու համար», – ասել է ԱՖՖԱ գլխավոր քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում