Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է

Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է։ Այսօր առավոտյան ժամը 10։30-ի սահմանում մենք ստացել ենք տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հորդոր, կոչ իրենց աջակիցներին»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։

Նա ընթերցեց Սարգսյանի տեղադրած հայտարարությունը, ապա գնահատեց՝ պատգամավորը կոպտորեն խախատում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, և որ նույնիսկ ՀՔԾ-ն պարոն Քոչարյանին 10 մարդկանց կյանքը խլելը կամ գոնե նրանցից մեկի կյանքը խլելը չի վերագրում։

«Պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս «չի կարելի թույլ տալ ազատ արձակել»։ Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամաբ ամենաբիրտ ճնշում։ Սրանից հետո մեզ պետք է ասեն, Հայաստանում բացառված են դատարանների նկատմամբ ճնշումները։ Այս թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամաբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում», -գնահատեց փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում