Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը

Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Panroama.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը։ Նման գնահատական հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը շտապ հրավիրած ասուլիսում։

«Նա կոչ է անում զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի նկատմամբ»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ պատգամավորը կոչ էր արել քաղաքացիներին հավաքվել դատարանի դիմաց.

«Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»։

Ալումյանը նկատեց, ստացվում է, որ իրենք արդեն որոշել են, թե որն է արդար որոշումը և դատավորի նկատմամբ ճնշումով պետք է դատավորին ստիպեն կայացնել այն որոշումը, որը Հայկ Սարգսյանն ակնկալում է։

«Ես կոչ եմ անում նախ և առաջ Հանրապետության նախագահին։ Մեծարգո պարոն Սարգսյան, Ձեզ կոչ եմ անում կատարել Սահմանդրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունները, այն է՝ ապահովել սահմանդրական կարգը։ Իսկ այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում ու իրենց կողմնակիցների կողմից տարածվում է ու հավանության է արժանանում, ոչ այլ բան է, քան սահմանդրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն, հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամաբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի պարոն Քոչարյանին պահել կալանքի տակ»,- մանրամասնեց նա։

Ալումյանը կոչ արեց հանրապետության գլխավոր դատախազին՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին ու քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ, այս պարագայում կարևոր չէ արդեն նրա՝ պատգամավոր լինել կամ չլիելը, փորձ է անում ճնշում գործադրել դատարանի նկատմամաբ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով։

Փաստաբանը կոչ արեց նաև ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, քանի որ դրա նպատակը խաղաղ չէ, դրա նպտակը հայտարարգրվել է դատավորի նկատմամբ ճնշում գործադրելը։

«Այս հավաքն ուղղակի իրավունք չունի տեղի ունենալ։ Կրկնում եմ, ես կոչ եմ անում ոչ թե ապահովել այնտեղ հասարակական կարգը կամ ինչ-որ մեկի անվտանգությունը, այլ կոչ եմ անում, որ այդ հավաքը, որի նպատակն է ճնշում գործադրել դատարանի նկատմամբ, տեղի չունենա»,-ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում