Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին

Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչից հետո շտապ հրավիրած ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կոչով դիմեց ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, նաև կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք նման որևէ հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի Ձեր հավանությունը։ Հարգելի, մեծարգո վարչապետ, կոչ եմ անում թույլ չտալ, վերջին պահին թեկուզ կանխել այս զարգացումները, թույլ չտալ, որ Ձեր կողմնակիցները, նաև Ձեր անունից ու Ձեր առնվազն թույլտվությամբ կատարեն այն, ինչ պարոն Հայկ Սարգսյանը նշել է իր կոչի մեջ»,-ասաց նա։

Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը կոչով դիմեց նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ կատարել ԲԴԽ-ի վրա դրված պարտականությունը։

«Բացի այն, որ դատավորներին ենթարկելիք պատասխանատվության զանազան հիմքերով, պատճառներով, սատար կանգնեք, արեք ձեզանից ամեն ինչ, որ այս նախաձեռնությունը կյանքի չկոչվի, որպեսզի այս հայտարարությամբ հանդես եկող անձը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության, որպեսզի նման ոտնձգությունները Հայաստանում այլևս երբեք տեղի չունենան»,-ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում