Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել

Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ նահանգում պայթյունի հետևանքով հինգ երեխա մահացել է, 20 մարդ վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անհայտ խմբավորումը պայթեցրել է մոտոցիկլը, որի վրա պայթուցիկ է եղել:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում