Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա

Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել են այդ պահին թոռների ու որդու հետ հրապարակում զբոսնող ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա:

«Դավաճան» վանկարկումներով հարձակվել են Մարգարյանի և նրա որդու վրա, եղել է քաշքշուկ, որը հարթվել է ոստիկանների միջամտության արդյունքում:

Ըսը Yerkir.am-ի, ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել:

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում գտնվող «Երկիր մեդիայի» թղթակիցը ահազանգել է ոստիկանությանը։ Մանրամասները ճշտվում են։

Panorama.am-ը փորձեց մանրամասներ ճշտել, Հրանտ Մարգարյանի հեռախոսահամարն անհասանելի է, ոստիկանության հասարակայնության և լրատվության աշխատակիցներն առայժմ չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում