Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ

Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am։ Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ:

Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ հիմքով են հենց Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցրել: Զարգացումների մասին կգրեմ հաջորդիվ», – գրել է նա:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հենց միջադեպի վայրից:

Նրա խոսքերով՝ Վիտալի Բալասյանյանն ասել է, որ ոստիկանները կասկածել են, որ իր մեքենայում ապօրինի զենք կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում