Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից

Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tetr.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչին հետևվող քաղաքացիներն արդեն փակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ելքերն ու մուտքերը: Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մտնել դատարան, սակայն քաղաքացիներն արգելել են նրա մուտքը:

Դատավոր բալայանը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից, սակայն ընկել է:

Դավիթ Բաբայանն ասաց.«Դատարանի շենքի ելքն ու մուտքը փակողները, իրենց մուտքը դատարան խոչընդոտողները պատասխանատվության են ենթարկվելու և վերջ»:

Քաղաքացիները ոչ միայն խոչընդոտել են դատավորի մուտքը, այլ նաև նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում