Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել

Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:

Նա նշել է, որ երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում