Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Շոումեն Վլադիմիր Զելենսկին, որն ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել էր ձայների մեծամասնությունը, Գերագույն ռադայում կայացած երդմնակալության արարողության ժամանակ պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, իր խոսքում երիտասարդ ղեկավարը պարտավորվել է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, աշխատել Ուկրաինայի և դրա ժողովրդի բարօրրության համար, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հետևել երկրի սահմանադրությանը, ամբողջ աշխարհում բարձրացնել երկրի հեղինակությունը:

Այնուհետև Զելենսկիին են հանձնվել պետության ղեկավարի պաշտոնական խորհրդանիշները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում