«Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան

«Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ԵՄ պատվիրակության երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում են դեսպան Պյոտր Սվիտալսկու հեռանալը։

«Մենք նրա հետ հանդիպում չենք նախատեսում։«Սվիտալ-Սիկ», ահա այսպես ենք մենք բանաձևել մեր մեսիջը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ հիմնադիր Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով, դեսպան Սվիտալսկու հիմնական նպատակը «Հայաստանում սուտ Նիկոլի քարոզն է»։

«Ես հանդիպեմ նրա հետ, ի՞նչ ասեմ։ Ասեմ, գիտե՞ք, Նիկոլը սուտասան է, իր բոլոր խոստումները դրժել է։ Կա մի հատ մեսիջ, ահա՝ «Սվիտալ-Սիկ»,-ասաց ՀԿ հիմնադիրը։

#sutNikol Նախաձեռնության անդամ Նարեկ Սամսոնյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, ավելի վաղ ասել է՝ Փաշինյանը մնալու է իր դատավորների հույսին, այսինքն փողոց մարդ դուրս չի գալու։

«Այսօր այդ իրավիճակն է։ Ի դեպ, Արաբկիրի դատարանն աշխատում է։ Փաշինյանի համազգային կոչը տապալված է։ Իսկ ակցիային մասնակցող պատգամավորները ևս դատվելու են սահմանադրական կարգի տապալման համար»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում