Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Ընդհակառակը, եթե կար լարվածություն, այդ քայլը նպատակ էր հետապնդում թուլացնելու այդ լարվածությունը», – ասաց Արցախի նախագահը։

Բակո Սահակյանն ասաց՝ իրենց միջնորդության մեջ նշված է, որ դա ՀՀ դատական գործընթացը կասակծի տակ առնելու քայլ չէր։

«Դա ընդամենը խափանման միջոցը վերանայելու նպատակ ուներ», – ասաց նա։

Հարցին՝ Մարտի 1-ին Արցախից զորք եկե՞լ է Հաայստան, Արցախի նախագահը պատասխանեց՝ այդ թեմայով բազմաթիվ հայտարարություններ եղել են։

«ՀՀ հատուկ քննչական ծառայութունը քննչական գործողություններ է իրականացրել ու շարունակում է իրականացնել», – ասաց Բակո Սահակյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե կան ուժեր, ովքեր փորձում են հող հանձնել, պատերազմ հրահրել, Բակո Սահակյանն ասաց՝ եթե կան այդպիսի ուժեր, իրենք պարտավոր են բացահայտել այդպիսի մարդկանց։

«Եթե կան այդպիսի նպատակներ, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն, ես չունեմ այդպիսի տեղեկությոններ», – ավելացրեց Արցախի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում