«Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը

«Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Տարածքային կառավարման մասին» օրենքի նոր նախագիծ:

Այս օրենքը գրեթե ոչնչով չի տարբերվում գործողից, որովհետև օրենքով այդպես էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը, և մարզպետին նշանակելու ու ազատելու է կառավարությունը: Մինչդեռ գրեթե բոլոր ժողովրդավարական երկրներում մարզպետները ընտրվում են մարզի բնակիչների ուղիղ ընտրության միջոցով, որովհետև միայն մարզի բնակչության վստահության քվեն ունեցող մարդը կարող է հաշվետու լինել իր ընտրողների և ոչ թե նշանակողների առաջ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում