Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն հայտնել էինք, Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։

Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։

Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում