ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն

ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է այն մասին, որ ահաբեկիչների տրամադրության տակ կան նյութեր՝ քիմիական զենք արտադրելու համար, հայտնում է ТАСС-ը:

Ինչպես նշվում է, նման հայտարարություն նա արել է Դուշամբեում ԱՊՀ երկրներ-մասնակիցների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ «խոցող նյութերը» նրանք ստանում են անօդաչու թռչող սարքերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում