Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ)

Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: «Ադեկվատ» նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։

Նշենք, որ իրավապահները Դանիելյանին և նախաձեռնության մյուս անդամներին բերման են ենթարկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մասնակցությամբ միջոցառումից առաջ, որի ընթացքում «Ադեկվատ» նախաձեռնության անդամները պատրաստվում էին ակցիա իրականացնել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպ էր տեղի ունեցել Արթուր Դանիելյանի և Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի միջև։

Վերջինս պնդում էր, որ «Կասկադում» իրեն է մոտեցել մի քանի անձ ու սպառնացել։ Նրանցից մեկին Իսպիրյանը ճանաչել է և տեղեկացրել, որ նա Նարեկ Մալյանի հետ հաղորդում վարողներից մեկն է:

Դրանից հետո Իսպիրյանը հրավիրվել է ոստիկանություն:

Իսպիրյանի նշած անձը՝ «Ադեկվադ» ՀԿ-ի և «SutNikol» ակցիայի հեղինակ Արթուր Դանիելյանը, սոցցանցի իր էջում զավեշտալի է որակել այս հայտարարությունն ու հերքել է միջադեպի մասին տեղեկությունը՝ պահանջելով հրապարակել տեսագրությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում