Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում մայիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 22-ի կեսօրից հետո, 23-26-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում