Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից

Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Արթուր Դանիելյանը դուրս եկավ Կենտրոնի ոստիկանության շենքից: Վերջինս հայտնեց, որ ինչ-որ քաղաքացի հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ ահաբեկել են իրեն: Դանիելյանը նշեց, որ ունեին հրավիրատոմսեր. «Օպերայի աշխատակիցները պնդեցին, որ որևէ խնդիր չի եղել մեր վարքագծի հետ, սակայն ոստիկանները պնդում էին, որ մենք կարգ ենք խախտել, հետո պարզվեց, որ հաղորդում կա, որ մենք ահաբեկել ենք ինչ-որ մեկին, ըստ էության, մեզ մեղադրում են ահաբեկչության մեջ: Ես կասկած ունեմ, որ այդ քաղաքացիները կարող են կապ ունենալ ԵՄ գրասենյակի հետ: Մեր նպատակը դասական երաժշտություն վայելելն էր, ինչպես նաև ուզում էինք հարց ուղղել ԵՄ գրասենյակի ղեկավարին, ուզում էինք իր գնահատականը լսել վերջին մի տարում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին»:

Դանիելյանը նաև նշեց, որ կա հաղորդում քաղաքացի Արթուր Իսպիրյանից. «Ես չգիտեմ, թե ինչ հաղորդում է տվել ոստիկանություն, իրեն թվում է, թե ինչ-որ բան է տեղի ունեցել, ես չգիտեմ, թե ինքն ինչ է մտածում, թե ինչ է տեղի ունեցել, այդ գործի շրջանակներում ես չեմ ցանկանում մեկնաբանություններ տամ, դա կանեմ փաստաբանիս հետ»:

Ոստիկանությունից դուրս եկավ նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով հայտնեց, որ ոմն մարդ զանգել և հաղորդել է, որ իրենք ահաբեկել են և հասարակական կարգ են խախտել. «Կարող է Սվիտալսկին զանգել, լացել է, չգիտեմ»:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բերման էին ենթարկվել Ադեկվադ ՀԿ-ի ներկայացուցիչներ: Ոստիկանությունից նշեցին, որ բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում