«Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի

«Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի

«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանի և «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարևելուց հետո հարցրել է՝ Քոչարյանը ո՞նց է, Բակո Սահակիչը, որի հանդարտությանը կարելի է նախանձել, կոշտ արձագանքել է՝ եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ, և պահանջել է փոխադարձ հարգանքի մթնոլորտ պահպանել։

Հարցեր են հնչել ինչպես Արցախի շուրջ զարգացումների, այնպես էլ Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների հայտարարությունների մասին։ Հետաքրքրվել են Վիտալի Բալասանյանի պահվածքով։ Բակո Սահակյանը նշել է, որ կարելի էր ավելի կոռեկտ լինել, բայց «մարդու խառնվածքից է, բոլորս իրար նման չենք»։ Ասել է, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, չպետք է միմյանց հետ Ֆեյսբուքով խոսեն, ինքը պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպել՝ տհաճ նստվածքներից խուսափելու համար։ Հարցրել են Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորության մասին, ասել է, որ դա ոչ միայն Քոչարյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններով էր պայմանավորված, այլև մթնոլորտը լիցքաթափելու, դատարանի մոտ հավաքված կողմ և դեմ քաղաքացիների միջև բախում թույլ չտալու ցանկությամբ։ Հետաքրքրվել են՝ Արցախից մարտի 1-ին Հայաստան զորք բերվե՞լ է, նա կտրուկ հերքել է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում