AM | RU
USD
EUR
RUB

«Ադեկվադ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Facebook: Հարգելի աջակիցներ, երեկվա բերման ենթարկելու փաստը մենք համարում ենք քաղաքական հետապնդում, և հիմնավորում ենք հետևյալ կերպ․

Շատ կարճ ժամանակահատվածում մեր դեմ հարուցված կասկածելի և վիճելի վարույթները , որոնցից որևէ մեկի հետ մենք համաձայն չենք, իրենցից ներկայացնում են խտրական վերաբերմունքի դրսևորում։

Առաջինը՝ գրաֆիտիները։ Մենք տեսանք, որ Հին Հայաստանում վերջին տարիներին գրաֆիթիի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, իսկ Նոր Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներից միայն մենք ենք, որ բերման ենք ենթարկվում։

Երկրորդ՝ քաղաքական իշխող ուժի (տվյալ դեպքում՝ ավագանու անդամի) սուտ մատնության հիման վրա մեր նկատմամբ հետապնդում է իրականացվում, որը ռեպրեսիվ ոստիկանական միջամտության գործիք է հանդիսանում։

Երրորդ՝ բերման ենթարկելու վերջին դեպքը։ Փաստացի, քաղաքական ընդդիմախոսներից ցանկացածս կարող է հայտնվել որևէ հասարակական վայրում, ու ենթարկվել որևէ անհայտ անձի զանգով ոստիկանության իբրև թե օրինական պահանջի տիրությում՝ մեր նկատմամբ կասկածի հիման վրա։ Ակնհայտ է, որ իշխանության բազմաթիվ կողմնակիցները կարող են պարբերաբար սուտ մատնությամբ մեզ կասկածյալի կարգավիճակում դնել։

Երեկ մենք գտնվել ենք օպերայի տարածքում, չենք իրականացրել որևէ իրավախախտում, մեզ մոտեցել են ոստիկաններ և հայտնել, որ ահազանգի հիման վրա օրինական պահանջ են ներկայացնում՝ լքել տարածքը։

Նախ ոստիկանությունը պետք է ապացուցի, որ իրենց պահանջը օրինական է, և նրանք պետք է ապացուցեն, որ ոստիկանը իրավունք ունի առանց բավարար բացատրության մոտենալ հասարակական վայրում գտնվող քաղաքացուն, և նրան ինչ որ պահանջ ներկայացնել՝ հղում անելով անհայտ աղբյուրին։ Սա օրինական պահանջ համարվել չի կարող, առավելևս մեր պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քաղաքական ընդդիմադիր խոսք ենք արտահայտում։

Մեր քաղաքական խոսքի արտահայտման ազատությունը ավելի բարձր պաշտպանության է ենթակա, քանի որ մենք հանդիսանում ենք քաղաքական ընդդիմախոսներ։ Ինչու ենք մենք համարում, որ մեր նկատմամբ վերաբերմունքը ապօրինության ցցուն օրինակ է, և խտրականության դրսևորում․ նախորդ օրը ամբողջ իշխանական համակարգը արգելափակում էր դատարանների աշխատանքը, և անգամ թաղապետարանների աշխատակիցներն են իրենց թույլ տվել ոտնձգություն կատարել դատավորի նկատմամբ։

Այն պարագայում, երբ նմանատիպ ակնհայտ անօրինական դրսևորումների նկատմամբ իրավական որևէ գնահատական և հետևություն չի արվում, մեր նկատմամբ , արդեն որերորդ անգամ, իրականացվում է ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակում։

ԱԴԵԿՎԱԴ

Լրահոս
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս երկու անձ է ձերբակալվել.ԱԱԾ Վալերիյ Օսիպյանի վերջին խորհրդակցությունը. Տեսանյութ Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն «Սանիթեք». «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan