Աբխազիայի նախագահն ընդդիմությանն առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 25-ին

Աբխազիայի նախագահն ընդդիմությանն առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաստել է, որ ընդդիմությանն առաջարկել է պետության ղեկավարի ընտրությունները հուլիսից տեղափոխել օգոստոսի վերջը: Ինչպես նշվում է նախագահի կայքում, նա առաջարկում է դրանք նշանակել օգոստոսի 25-ին:

Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ պետության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրությունները հուլիսի 21-ից օգոստոսի 26-ը տեղափոխելու շուրջ: Այդ հարցի վերաբերյալ երկրի խորհրդարանը որոշում կընդունի այսօր:

«Պետության ղեկավարն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել նախագահական ընտրությունները 2019 թվականի օգոստոսի 25 տեղափոխելու հնարավորության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Միասնական Աբխազիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ, բանակցությունների մասնակից Սերգեյ Շամբան նույնպես ТАСС-ին հաստատել է, որ խոսքը վերաբերում է քվեարկությունը օգոստոսի 25 տեղափոխելուն: Ավելի վաղ Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա էին հայտարարել նախագահի ընտրությունները մինչև աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա հարազատները և գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող էին թունավորել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում