Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր

Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացած խորհրդի նիստի ընթացքում կայացել է ռեկտորի ընտրությունը:

Panorama.am-ը ԵԹԿՊԻ ռեկտորի ընդունարանից տեղեկացավ, որ ընտրությունների արդյունքում ընտրվել է ռեկտորի պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Արզումանյանը 1993 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, իսկ 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը:

Տեղեկացնենք, որ ինստիտուտի ուսանողները հավաքվել են միջանցքում, այլընտրանք պահանջում և ընդամենը մեկ թեկնածուի մասնակցության փաստով տարակուսանք հայտնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում