Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,- ասված է նախագահի հրամանագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում