AM | RU
USD
EUR
RUB

Նոբելյան մրցանակակիրը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն մայիսի 22-ին հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նոբելյան մրցանակակիրը հանդիպման սկզբում անդրադարձավ իր գիտական գործունեությանը, անցած ուղուն, ինչպես նաև ներկայացրեց հաջողության հասնելու գործիքները՝ նոբելյան մրցանակակիր դառնալու ճանապարհին:

Գերմանացի վիրուսաբանն արժանացել է նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար:

Հարալդ զուր Հաուզենի խոսքով՝ ինքն արդեն 60 տարի է ակտիվ աշխատում է այս բնագավառում: «Երբ մենք բացահատեցինք պապիլոմավիրուսը, կենտրոնացված էինք արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ դրա դերի վրա: Սակայն, մենք այժմ տեսնում ենք, որ այն մեծ ազդեցություն ունի քաղցկեղային այլ հիվանդությունների առաջացման պարագայում»,- ասաց նոբելյան մրցանակակիրը՝ նշելով, որ սա շարունակական գործընթաց է, որը գիտնականներից տարիների աշխատանք է պահանջում:

Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմումը կրում էր «Ինչպես դառնալ Նոբելյան մրցանակի հաղթող» խորագիրը: Անվանի գիտնականը կիսվեց ոչ միայն տարիների փորձով, խորհուրդներով, այլն նաև պատասխանեց ապագա բժիշկներին ու գիտնականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը:

Նշենք, որ նոբելյան մրցանակակրին մայիսի 23-ին, ժամը 10։00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում (մուտքը Աբովյան փողոցից) հանդիսավոր կերպով կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում, որից հետո Հարալդ զուր Հաուզենը հանդես կգա «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» բացառիկ դասախոսությամբ։

ԵՊԲՀ-ի կողմից եզակի հնարավորություն է ստեղծվել ոլորտի մասնագետների համար ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրին՝ քաղցկեղին, վերաբերող դասխոսությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan