Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ սույն թվականի մայիսի 27-ին ժամը 16:00-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։

ՀՀ դատական դեպարտամենտից հայտնում են, որ այն տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում