«Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ

«Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի ժամանակ փաստաբաններն էին երազում դատավոր դառնալ, հիմա, պարզվում է, դատավորներն են ձգտում փաստաբան դառնալ։ Առնվազն 4-5 հայտնի դատավոր սովորում կամ ավարտել է Փաստաբանների դպրոցը և շուտով փաստաբանի լիցենզիա կստանա․ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Թովմասյանը։ Արշակ Վարդանյանն արդեն ավարտել է։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հարցին, թե ինչով է պայմանավորված այս երևույթը, նկատեց, որ այն արդեն վաղուց կա ու ոչ միայն դատավորների, այլև բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։

«Ես դա բացատրում եմ 2 հանգամանքով։ 1-ինն այն է, որ այսօր փաստաբանական ոլորտը գրավիչ է՝ իր անկախությամբ, գումար աշխատելու հնարավորություններով, և երկրորդ․ ես սա համարում եմ հաղորդագրություն այդ համակարգերին, որտեղից անձինք ուզում են գալ մեր ոլորտ, որ այդ համակարգերում այդ անձինք իրենց լավ չեն զգում։ Ավելի հարմարավետ չեն զգում, քան կզգան փաստաբանական ոլորտում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում