Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց

Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ սահմանվեց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Գործատուն կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

Սակայն օրենքով աշխատանքային գրքույկները թվայնացնելու ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Ըստ այդմ, անհրաժեշտ է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու ժամկետները համապատասխանեցնել օրենքով սահմանված ժամկետին:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները սահմանել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում